Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պայմանավորվածություն է ձեռք բերել Հնդկաստանի հետ այդ երկրից 3 միլիոն տոննա ցորեն գնելու շուրջ: Ցորենի առաջին 200,000 տոննան Իրան կբերվի դեկտեմբերին:
Իրանի արդյունաբերության և առևտրի նախարար Համիդ Սաֆդելը հայտարարել է, որ այս տարվա (սկսվել է մարտի 20-ից) առաջին կեսին Իրանը ներկրել է 3 միլիոն տոննա ցորեն: Իրանը մի քանի պայմանագրեր է կնքել Հնդկաստանի և Պակիստանի հետ նավթը ցորենով փոխանակելու մասին:
Իրանում մեկ շնչին բաժին ընկնող ցորենի ամսական սպառումը կազմում է մոտ 8.7 կիլոգրամ:








































