«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարեց, որ իր թիմը պետք է սկսի հաղթանակներ տանել, քանի որ նման խաղով կարող է դուրս մնալ Ա Սերիայից.
«Պետք է սկսենք հաղթել, քանի որ նման խաղով կարող ենք դուրս մնալ Ա Սերիայից: Թիմը չի կարողանում հասնել արդյունքի, սակայն այս խաղացողները կարող են դա անել: Պետք է շարունակել աշխատել, որպեսզի բարելավենք մեր դիրքերը մրցաշարային աղյուսկաում»,- Ալեգրիին մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 8-րդ տուրից հետո «Միլան»-ի ակտիվում 7 միավոր կա: «Ռոսսոներիներ»-ը զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը: Սա վերջին 70 տարիներին «Միլան»-ի վատագույն մեկնարկն է Ա Սերիայում:










































