Spor 3-ը տեղեկացնում է, որ թուրքական «Գալաթասարայ»-ը հետաքրքրվում է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:
Թուրքական ակումբի ղեկավարությունը հրաժարվել է բրազիլացի կիսապաշտպան Կակայի տրանսֆերը ձեռք բերելու մտքից և կենտրոնացել է Մխիթարյանին իր կազմ հրավիրելու նպատակով բանակցություններ սկսելու վրա:









































