Իսպանական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը խոսել է եվրոպական այլ ակումբների՝ իր թիմի ֆուտբոլիստների հանդեպ ունեցած հետաքրքրության մասին:
Հիշեցնենք, որ վերջին օրերին շատ են տեղեկություններն այն մասին, որ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնա»-ի երկու կիսապաշտպանների՝ Սեսկ Ֆաբրեգասի և Սերխիո Բուսկետսի տրանսֆերային իրավունքները:
Ռոսելը նշել է, որ «կապտանռնագույններ»-ի հաջողությունները շատերին դուր չեն գալիս:
«Այս խոսակցություններով ցանկանում են ապակայունացնել մեզ: Կան շատ մարդիկ, որոնք չեն ցանկանում, որ «Բարսելոնա»-ն հաղթի, այդ թվում՝ Իսպանիայում: Բուսկետսը, ինչպես Մեսսին, Չավին ու Պույոլը, կհրաժարվի գնալ այլ ակումբ առաջարկի դեպքում»,- ասել է Ռոսելը:








































