Իսպանական մամուլի պնդմամբ՝ Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսը կարծում է, որ Ժոզե Մոուրինյոն բազմաթիվ առավելություններ ունի՝ համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ընդգրկվելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չավին էր խոսել այս մասին՝ նշելով, որ իր կարծիքով՝ Մոուրինյոն չի մտնի համաշխարային ֆուտբոլի պատմության մեջ:
«Կարծում եմ՝ Մոուրինյոն կմտնի ֆուտբոլի պատմության մեջ: Բանն այն է, որ նա չափազանց շատ հաղթանակներ է տարել: Ժոզեն բոլորից շատ է հաղթել, իսկ մարզչի պարտականությունը հենց հաղթելն է»,- ասել է Արագոնեսը:









































