AS-ը տեղեկացնում է, որ 39-ամյա բրազիլացի Ռոբերտո Կառլոսը, ով 2012թ ամռանը հայտարարեց իր մարզական կարիերան ավարտելու մասին և ներկայումս աշխատում է Մախաչկալայի «Անժի»-ում, մոտ ժամանակներս կարող է կարճաժամկետ պայմանագիր ստորագրել «Ռեալ»-ի հետ:
Բրազիլացին կարող է տեղ զբաղեցնել «Արքայական ակումբ»-ի պաշտպանության ձախ եզրում, քանի որ պաշտպաններ Մարսելոն ու Ֆաբիո Կոենտրաոն վնասվածքների պատճառով չեն խաղա համապատասխանաբար 3 և 1 ամիս:
Հիշեցնենք, որ Ռոբերտո Կառլոսը «Ռեալ»-ում խաղացել է 11 տարի՝ ակումբի կազմում 4 անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն և 3 անգամ նվաճելով Չեմպիոնների Լիգայի գավաթը: Բրազիլացին «Սանտիագո Բեռնաբեո»-ն լքել է 2007 թվականին:





































