Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ` երկրի ընտրանին վնասվածքների պատճառով լքել են Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն և «Ֆեներբախչե»-ի կիսապաշտպան Ռաուլ Մեյրելեշը: Որպես փոխարինող` թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն հավաքական է հրավիրել միայն «Սևիլյա»-ի խաղացող Նելսոնին:
Առաջիկա հանդիպումըՊորտուգալիայի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 16-ին, որի ժամանակ Պորտուի «Դրագու» մարզադաշտում ուժերը կչափի Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ:






































