Հայտնի իտալացի մարզիչ Ջանֆրանկո Ձոլայի կարծիքով, «Միլան»-ը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլ դուրս գալու լավ հնարավորություններ ունի:
«Միլան»-ն ի վիճակի է հաղթահարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արգելքը: «Տոտենհեմ»-ը շատ ուժեղ թիմ է, սակայն նրանց փորձը չի բավականացնում: Միլանցիները պարտավոր են հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Միայն այդ դեպքում լոնդոնցիները սխալներ կգործեն պաշտպանությունում: Եթե «Միլան»-ը չօգտվի այդ հնարավորությունից, ապա լուրջ խնդիրների առաջ կկանգնի»,- իտալացու խոսքերն է մեջբերում SP-ն:
Հիշեցնենք, որ այս թիմերի մասնակցությամբ առաջին խաղում լոնդոնցիները նվազագույն հաշվով պարտության են մատնել Ալլեգրիի թիմին: