Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն Քաթարի լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոսել է «արքայական ակումբ»-ի նախկին հարձակվող Ռաուլի մասին: Ֆիգուի կարծիքով` Ռաուլի հետ այնքան էլ ճիշտ չեն վարվել «Ռեալ»-ում:
«Ռաուլին պարզապես ստիպել են լքել «Ռեալ»-ը: Նա ցանկանում էր ավարտել պրոֆեսիոնալ կարիերան հենց «Ռեալ»-ում: Սակայն հնարավորություն չունեցավ: Հուսով եմ` Քաթարում նա երջանիկ է»,- հայտնել է Ֆիգուն:
Միաժամանակ Ֆիգուն նշել է, որ «Ռեալ»-ում հնարավոր աշխատանքի մասին շրջանառվող լուրերն անհիմն են:





































