Ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը որոնողական աշխատանքներ է իրականացրել «Նապոլի»-ի ու Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակներում:
Որոնումն իրականացվել է Նեապոլի դատախազության կողմից, որը զբաղվում է տարբեր գործարքների ֆինանսական կողմերի ուսումնասիրությամբ:
Սույն թվականի հոկտեմբերի 3-ին ոստիկանությունը մոտ 30 րոպե տևողությամբ որոնումներ է անցկացրել: Այս մասին տեղեկացնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մասնաճյուղը, որը գտնվում է Հռոմում: Իտալական մամուլի հաղորդմամբ՝ «Նապոլի»-ի գրասենյակում կատարված որոնումները տևել են մոտ երկու ժամ:





































