Հայտնի սպորտային պորտալ Goal.com-ը հայտնում է, որ Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Միխայել Բալաքը հայտարարել է սպորտային կարիերան ավարտելու մասին:
Մինչ այս Բալաքը չորս տարի խաղացել է «Բավարիա»-ի ու «Չելսի»-ի կազմում: Նա դարձել է Գերմանիայի ու Անգլիայի առաջնությունների չեմպիոն: Գերմանիայի ազգային թիմի կազմում դարձել է Աշխարհի 2002 թվականի առաջնության արծաթե ու Աշխարհի 2006 թվականի բրոնզե մեդալակիր:
«Ես 36 տարեկան եմ: Հաճելի ապրել այն հիշողություններով, որոնք ֆուտբոլից են մնացել: Դրանք այնպիսի պահեր են, որոնց մասին կարելի է երազել»,- ասել է Բալաքը:










































