Հանդբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ, Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի չեմպիոն Նիկոլա Կարաբատիչը, անտեսելով օրենքը, բուքմեյքերական ընկերությունում խաղադրույք է կատարել:
Այս մասին խոստովանել է հանդբոլիստի գործակալ Էրիկ Դյուպոն-Մորետին՝ ընդգծելով, որ չնայած խաղադրույք կատարելն արգելված է պրոֆեսիոնալ մարզիկներին, այնուամենայնիվ Կարաբատիչը կատարել է սպորտային հանցանք, ոչ թե քրեական:
«Նա և նրա եղբայրը խաղադրույք են կատարել, սակայն սա մարզական հանցագործություն է, ոչ թե քրեական: Որպեսզի այս գործին միջամտեն իրավապահ մարմինները, անհրաժեշտ է պայմանավորված խաղեր անցկացնելու վերաբերյալ ապացույց ներկայացնել: Հակառակ պարագայում դատախազությունն այստեղ անելիք չունի»,- գործակալի խոսքերն է փոխանցում newsru.com-ը:






































