Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը բրիտանացի լրագրողներին հայտնել է, որ ցանկանում է ապագայում հանդես գալ արտասահմանյան ակումբներից մեկում:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնա»-ն, իսկ Բեյլը նոր 4-ամյա պայմանագիր է ստորագրել «Տոտենհեմ»-ի հետ:
«Երբեք չեմ վախեցել փոփոխություններից: Ես շատ կցանկանայի հանդես գալ արտասահմանյան որևէ ակումբում: Ապագայում կուսումնասիրեմ այդ տարբերակը»,- նշել է Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը:





































