Ուկրաինական լրատվամիջոցները շարունակում են քննարկել ավտովթարը, որի հետևանքով զոհվել են ավտոարշավորդներ Սերգեյ Չեկաշինն ու Յարոսլավ Սորոկինը:
Ո՞վ է եղել «Ֆերարի»-ի վարորդը, ով մասնակցել է ավտոարշավին: Մասնակիցներից մեկը հայտնել է, որ «Ֆերարի»-ի վարորդը պատահական ավտոարշավորդ է` Օդեսայից:
«Նա Չեկաշինին հրավիրեց մրցակցելու` բոլորին պարտվելուց հետո: Սերգեյը համաձայնեց: Խաղադրույքը 2 անգամ գերազանցում էր սովորականը և կազմում էր 10 հազար ԱՄՆ դոլար: Ավտոարշավին մասնակցում էին միայն երկուսը: Մնացած 200 վարորդները ընկերներ էին, դիտորդներ կամ պատահական վարորդներ»,- նշել է ավտոարշավորդը:









































