«Մանչեսթեր Յունայթեդ»-ի բոլոր խաղացողները կսեղմեն Լուիս Սուարեսի ձեռքը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ` 8-ամսյա որակազրկումից հետո, ուրուգվայցի ռմբարկուն հրաժարվել էր սեղմել Պատրիս Էվրայի ձեռքը, ինչը նոր աղմուկ էր բարձրացրել:
«Ոչ ոք չի ցանկանում փչացնել կիրակնօրյա մրցակցությունը, որը կարող է լի լինել միայն դրական լիցքերով: Լուիսը և Պատրիսը կողջունեն միմյանց, կսեղմեն միմյանց ձեռքերը: Նույն կերպ կվարվեն նաև մյուս բոլոր ֆուտբոլիստները` օրինակ ծառայելով այլ ակումբների ֆուտբոլիստներին»,- նշել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին մոտ աղբյուրը:










































