Իսպանացի հայտնի ավտոարշավորդ Կառլոս Սայնսի կարծիքով` Ֆերնանդո Ալոնսոն, ով հանդես է գալիս «Ֆերարի»-ի կազմում, կարող է ճանաչվել «Ֆորմուլա-1»-ի մեծագույն ավտոարշավորդ:
«Ֆերնանդոն նորմալ մարդ է: Պարզապես վերջերս նրա նկատմամբ մեծ ճնշում է գործադրվում:
Կարծում եմ` կասկած չկա, որ այսօր նա աշխարհի լավագույն ավտոարշավորդն է: Նա լավագույնն է նաև «Ֆորմուլա-1»-ի պատմության մեջ: Չեմ զարմանա, եթե նրան լավագույնը ճանաչեն` կարիերան ավարտելուց հետո»,- Սայնսին մեջբերում են իսպանական պարբերականները: