Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում Կապանի «Գանձասար»-ը «Լեռնագործ» մարզադաշտում ընդունել էր «Ուլիս»-ին: Խաղն ավարտվեց հյուրերի՝ 0:1 հաշվով հաղթանակով: Հանդիպման միակ գոլը 60-րդ րոպեին խփեց Արսեն Բալաբեկյանը:
«Գանձասար»-ը վաստակել է 30 միավոր, իսկ «Ուլիս»-ն իր ակտիվում ունի 26 միավոր:
«Գանձասար» – «Ուլիս»՝ 0:1
0:1 Բալաբեկյան (60′)





































