Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը նախօրեին ապաքինվել է ազդրի վնասվածքից և մարզվել ընդհանուր խմբի հետ՝ Չեմպիոնների լիգայի գալիք խաղին պատրաստվելու համար:
Դեռևս ամբողջական տեղեկատվություն չի տրամադրվում, թե Սանչեսն ամբողջապես պատրաստ կլինի՞ «Սպարտակ»-ի դեմ խաղին մասնակցությանը: Դրա մասին հայտնի կդառնա խաղից միայն մի փոքր առաջ:
Վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չեն գա նաև Կառլես Պույոլն ու Անդրես Ինյեստան: Երկուսն էլ բաց են թողել մարզումը:





































