Գերմանիայի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կենտրոնական պաշտպան Մեց Հումելսը «Բարսելոնա»-ի հետաքրքրությունների շրջանակում է:
Կատալոնական ակումբն արդեն երկար ժամանակ է` փորձում է կարգավորել իր թիմի պաշտպանության գիծը:
«Բարսելոնա»-ն մտադիր է պայքարել Հումելսի իրավունքները ձեռք բերելու համար` հաշվի չառնելով անգամ այն հանգամանքը, որ ֆուտբոլիստը մինչև 2017 թվականը պայմանագիր է ստորագրել «Բորուսիա»-ի հետ:
Ի դեպ, նշված պայմանագրի համաձայն` Հումելսի հրաժարագինը կազմում է 24 մլն եվրո: Ինքը` Հումելսը, «Բավարիա»-ի սան է, նախկինում հայտարարել է, որ ցանկանում է կարիերան շարունակել «Բորուսիա»-ում:






































