«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը համաձայնության է հասել իսպանացի փլեյմեյքեր Դավիդ Սիլվայի հետ` նոր պայմանագիր ստորագրելու գործում: Այդ մասին են տեղեկացնում բրիտանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ նոր պայմանագիրը 5 տարի վավերականության ժամկետ կունենա, իսկ իսպանացու աշխատավարձը շաբաթական 200 հազար ֆունտ կկազմի:
Դավիդ Սիլվայի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին ակումբը պաշտոնապես կհայտարարի առաջիկա օրերին: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված Մադրիդի «Ռեալ»-ը:





































