Իսպանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարող է վերադառնալ Գերմանիա:
Լուկա Մոդրիչի՝ «Ռեալ» տեղափոխվելուց հետո Օզիլի` մեկնարկային կազմում տեղը կորցնելու հավանականությունը մեծանում է:
Մամուլում Օզիլի վերաբերյալ հիմնականում քննադատական հոդվածներ են գրվում, որոնք վերաբերում են խաղացողի վատ խաղին՝ նախորդ մրցաշրջանի համեմատ:
Օզիլի տրանսֆերով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիա»-ն և Դորտմունդի «Բորուսիա»-ն:







































