Saturday, 15 06 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Տրանսֆերային ամառ-2012. «Մանչեսթեր Սիթի» (լուսանկարներ)

2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանը սպասվածի պես թեժ ստացվեց: Բազմաթիվ հաջողված ու տապալված բանակցություններ, կանխատեսելի ու անակնկալ տեղափոխություններ, ձեռնտու և արդյունավետ գործարքներ, անսպառ միլիոններ… 1in.am Sport-ը սկսում է շարք` իր խոշորացույցի տակ առնելով եվրոպական առաջատար առաջնությունների գրանդերի և տրանսֆերային շուկայում առավել արդյունավետ աշխատանք կատարած ակումբների ձեռքբերումներն ու կորուստները` 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացում:

Անգլիա, «Մանչեսթեր Սիթի»

Շեյխ Մանսուրի ներդրած անսահման միլիոնների պտուղները «քաղաքայիններ»-ը սկսեցին քաղել անցած մրցաշրջանից. «Մանչեսթեր Սիթի»-ն մեծ դժվարությանմբ նվաճեց Անգլիայի 2011/12թթ չեմպիոնի կոչումը: Սակայն Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում ձախողված ելույթները ոչ մի կերպ չէին կարող գոհացնել ակումբի ղեկավարներին և մարզչական շտաբին, որի գերխնդիրը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճելն է: Արդյունքում` «Սիթի»-ն ակտիվ էր նաև 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, և հատկապես վերջին օրը` օգոստոսի 31-ին:

Կազմը համալրել են`

Ջեք Ռոդուել

«Էվերթոն»-ի ակադեմիայի հերթական հրաշալի կադրը, որի ծառայություններով վերջին 2 տարիներին ակտիվորեն հետաքրքրովւմ էր Ալեքս Ֆերգյուսոնը («Էվերթոն»-ի կազմում անցկացրել է 85 խաղ, խփել 4 գոլ): 21-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Անգլիայի Մ-16, Մ-17 և Մ-19 հավաքականներում, իսկ 2009 թվականին առաջին անգամ հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական: Հենակետային կիսապաշտպանը գիտակցում էր «Սիթի» տեղափոխության լրջությունը, սակայն գիտակցում էր նաև մրցակցությունն այդ ակումբում. Յայա Տուրե, Գարեթ Բարի, Ջեյմս Միլներ (տեղափոխության պահին թիմը չէր լքել Նայջել դե Յոնգը): Անգլիական ֆուտբոլի ծագող աստղերից մեկը հիանալի ինտեգրվեց իր նոր թիմի խաղաոճին: Նոր մրցաշրջանի մեկնարկային խաղում (մրցակիցը «Սաութհեմփթոն»-ն էր) Մանչինին Ռոդուելին հնարավորություն տվեց խաղադաշտ դուրս գալ «քաղաքայիններ»-ի մեկնարկային կազմում: Լարվածությունը մեծ էր, և ֆուտբոլիստը կոպիտ սխալ գործեց, որի արդյունքում թիմը գնդակ ընդունեց, սակայն առանձին դրվագներում ցուցադրած խաղով Ռոդուելն ընգծում էր իր վարպետությունը: 2-րդ տուրում Ռոդուելը փոխարինման դուրս եկավ «Լիվերպուլ»-ի հետ խաղում (60’, 2:2), իսկ 3-րդ տուրում կայացած ՔՓՌ-ի հետ հանդիպմանը խաղաց առանց փոխարինման: 

Ռոդուելի հետ ստորագրվել է 5 տարվա պայմանագիր, իսկ «Էվերթոն»-ը ստացել է 15 մլն ֆունտ փոխհատուցում: Կիսապաշտպանն իր նոր ակումբում հանդես է գալիս 17 համարի մարզահագուստով:

Մայկոն

Պաբլո Զաբալետա, Միկա Ռիչարդս… Երկու հիանալի աջ պաշտպաններին միացավ ևս մեկը: Միլանի «Ինտեր»-ի կազմը 3 մլն ֆունտի դիմաց լքեց պաշտպանը և 3 տարվա պայմանագիր կնքեց «քաղաքայիններ»-ի հետ: Բրազիլացին, ով հայտնի է իր եզրային անցումներով, հեռահար հարվածներով, խփած ֆանտաստիկ գոլերով և դիպուկ փոխանցումներով, ակնհայտորեն կուժեղացնի նաև Մանչինիի թիմի հարձակումը և ավելի բազմազան կդարձնի խաղը: 2006թ «Մոնակո»-ից «Ինտեր» տեղափոխվելուց հետո Մայկոնը «ներաձուրիներ»-ի կազմում 177 խաղ անցկացրեց և խփեց 17 գոլ: Իտալական ակումբի կազմում բրազիլացին դարձավ լավագույններից մեկն իր դիրքում: Իր նոր ակումբում փորձառու ֆուտբոլիստը հանդես կգա 3 համարի մարզահագուստով:

Սքոթ Սինքլեր

«Բրիստոլ»-ի «Չելսի»-ի ակադեմիաների սանը գրանդերի ուշադրությունը գրավել է «Սուոնսի»-ի կազմում ցուցադրած հաջող խաղով (67 խաղ, 28 գոլ): Դիպուկ հարվածներ 2 ոտքերով, արագություն, դիրքային գրագետ խաղ, նուրբ տեխնիկա… «Սուոնսի»-ի կազմում անցկացրած 2 մրցաշրջաններից հետո Սինքլերը կրում է Անգլիայի չեմպիոնի մարզաշապիկը: 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց մանչեսթերյան ակումբը «Սուոնսի»-ին 8 մլն եվրո վճարեց, իսկ կիսապաշտպանը ստացավ 11 համարի մարզահագուստը, որը պատկամնում էր թիմից հեռացած Ադամ Ջոնսոնին:

Խավի Գարսիա

Մադրիդի «Ռեալ»-ի ակադեմիայի ներկայացուցիչը դարձավ Անգլիայի գործող չեմպիոնի ամառային ամենաթանկարժեք ձեռքբերումը: «Արքայական ակումբ»-ի կազմում ձախողած ելույթներից հետո Գարսիան տեղափոխվեց «Բենֆիկա» և կարճ ժամանակահատվածում դարձավ պորտուգալական ակումբի առաջտարներից մեկը: Ամրակազմ ֆուտբոլիստը հիանալի է խաղում երկրորդ հարկում, աչքի է ընկնում հեռահար դիպուկ հարվածներով: Գարսիան հաջողությամբ կարող է և´ պաշտպանվել, և´ միանալ հարձակումներին: Իսպանացու տրանսֆերի դիմաց պորտուգալական ակումնբը ստացավ 16 մլն ֆունտ, իսկ 25-ամյա ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր կնքեց և ստացավ 14 համար մարզահագուստը:
«Մանչեսթեր Սիթի» են տեղափոխվել նաև Ռիչարդ Ռայթը («Փրեսթոն», ազատ գործակալ) և Մատիյա Նաստասիչը («Ֆիորենտինա», Սավիչի տրանսֆերը գումարած 7 մլն ֆունտ):

Հեռացել են`

Թիմից հեռացել են մի շարք ֆուտբոլիստներ: թիմը լքած խաղացողների շարքում են Նայջել դե Յոնգը և Ադամ Ջոնսոնը, որոնք իրենց դերակատարությունն են ունեցել թիմի հաջողություններում: Հոլանդացին տեղափոխվեց Միլանի «Ինտեր» (3.5 մլն ֆունտ), իսկ Ջոնսոնը համալրեց «Սանդերլենդ»-ի շարքերը (10 մլն ֆունտ): «Սիթի»-ն լքել են նաև Էմանուել Ադեբայորը («Տոտենհեմ», 5 մլն ֆունտ), Վլադիմիր Վայսը («Պեսկարա», ազատ գործակալ), Գրեգ Քյոնինգհեմը («Բրիստոլ», ազղատ գործակալ), Օուեն Հարգրիվզը (պայմանագրի խզում), Գյունար Նիլսենը (պայմանագրի խզում), Սթյուարթ Թերյլորը («Ռեդինգ», ազատ գործակալ), Ուեյն Բրիջը («Բրայթոն», վարձավճար), Ռոկե Սանտա Կրուզը («Մալագա», վարձավճար), Դերիք Բոյատան («Տվենտե», վարձավճար), Ստեֆան Սավիչը («Ֆիորենտինա», փոխանակում):

Ծախս` 49 մլն ֆունտ
Եկամուտ` 18.5 մլն ֆունտ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում