Monday, 22 07 2024
01:00
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
Էստոնիան ողջունել է Հայաստանին աջակցելու և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ ԵՄ որոշումները
Երևանը մի փոքր ավելի թեքվեց դեպի Բրյուսել. 4 հիմնական պահանջ՝ անվիզա ռեժիմի համար
00:31
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին աջակցում է փոխնախագահ Կամալա Հարիսին
Հայտնի են ՔՊ Շենգավիթ տարածքային կազմակերպության խորհրդի և վերահսկողի ընտրությունների արդյունքները
Տիգրանաշենի մոտ իրանական բեռնատարը բախվել է արգելապատնեշին և 170 մետր գլորվելով ընկել է ձորը
45 օրում՝ 50 հազ. ստորագրություն. բեկումնային որոշման առջև ենք
00:15
Վենետիկի զբոսաշրջության տուրքը միլիոններ է ապահովել քաղաքի համար
Էրդողանի և Ասադի հանդիպումը տեղի կունենա ՌԴ-ում. Daily Sabah
Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը
Ռանչպարում 18-ամյա աղջիկը վեճի ժամանակ դանակով հարվածել է 17-ամյա տղային
Բաքվի «համարձակ քայլը» Երևանի համար կարող է ծուղակ դառնալ
23:30
Հունգարիան և Սլովակիան խորհրդակցություններ են խնդրել Կիևի հետ՝ կապված ռուսական նավթի տարանցման դադարեցման հետ
23:15
Պակիստանում նոր մեղադրանքով երկարաձգել են նախկին վարչապետի կալանքը
Վթար՝ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին․ կան տուժածներ
«Դրիֆտ» և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. երիտասարդի մոտ դանակ և գրիչ-ատրճանակ է եղել
ՀՀ ՄԻՊ-ն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում անցկացրել է խմբային պարապմունքներ
ԲՐԻԿՍ-ը՝ Ալիեւի աշխարհաքաղաքական դերակատարությա՞ն, թե դինաստիական իշխանության ապահովությա՞ն հարթակ
Մինի-հանրաքվե է լինելու. եթե ՔՊ-ն մերժի 50 հազար մարդու առաջարկը, իր քարոզչության առանցքը պիտի փոխի
Ո՞ւր են թռչելու, Ֆիզուլի՞. Կապանից հնարավոր չէ թռիչք կատարել նույնիսկ ՌԴ ամենամոտիկ կետը
Սպանության փորձ՝ Երևանի Արամ Խաչատրյան փողոցում. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
21:40
Իրանն ու Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել
Գյումրիում 56-ամյա կնոջը սպանողը հարազատ եղբայրն է եղել
Անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ
Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Իսրայելական զինուժը գնդակոծել է դեպի Գազա ընթացող ՄԱԿ-ի ավտոշարասյունը
Ալիեւը որքա՞ն կվաճառի դժգոհությունը Եվրամիության վրա
20:53
Politico. Կալիֆորնիայի նահանգապետը կարող է դառնալ փոխնախագահ
Լրագրողների հետ քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները
20:40
Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին

Ադրբեջանը շարունակում է կեղծել. ԵՄ դիտորդների արձանագրումն ու Երեւանի անհրաժեշտ հիշեցումը

Ադրբեջանը երկրորդ օրն է, ինչ տեղեկություններ է տարածում, թե հայկական զինուժն իբր թե կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ընդ որում, Ադրբեջանի տարածած բոլոր տեղեկությունները վերաբերում է Նախիջեւանի ուղղությանը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հետեւողականորեն հերքում է Ադրբեջանի ՊՆ մտացածին հաղորդագրությունները, սակայն, ինչպես երեւում է, Բաքուն շարունակում է համառորեն:

Տեղեկատվական այդ կեղծիքը անկասկած ունի քաղաքական հրահանգավորում եւ հետապնդում է քաղաքական նպատակ: Ինչպես արդեն իսկ նշել եմ, աներկբա է, որ Բաքուն փորձում է իր ազդեցությունը բերել Հայաստանի հանրային տրամադրությունների վրա, որոնք ենթակա են ներքաղաքական իրադարձություններում առկա լարվածությանը: Ադրբեջանը օգտվելով դրանից, փորձում է ազդել եւ «ձուկ որսալ», որ կողմում որ կստացվի:

Ինչպես նշել էի նախօրեին, միմյանց հետ սուր դիմակայության մեջ գտնվող իշխանությունն ու բողոքի շարժումը, խորհրդարանական ընդդիմությունն ու այլ խմբեր, հավասարապես չպետք է թույլ տան, որպեսզի Բաքվի ակնկալիքներն արդարանան եւ այն կարողանա որեւէ «շերեփուկ» անգամ որսալ Հայաստանի ներքին լարվածության ջրում: Եվրամիության դիտորդական առաքելությունը այսօր արել էր կարեւոր գրառում, նշելով, որ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին չեն նկատել որեւէ արտառոց շարժ եւ իրադրություն:

ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի հերքել է Բաքվի տարածած տեղեկությունները: Միեւնույն ժամանակ, պետք է անշուշտ նկատի ունենալ, որ, որեւէ սադրանք ծրագրելու պարագայում Ադրբեջանը չի երկնչի ԵՄ դիտորդների գնահատականի առաջ: Հետեւաբար, դիտորդների արձանագրումը դիտարկելով որպես Բաքվի ապատեղեկատվությանը պատասխանի կարեւոր բաղադրիչ, պետք է այդուհանդերձ աչալուրջ լինել թե պաշտպանական, թե դիվանագիտական դաշտում, չթերագնահատել Ադրբեջանի ապատեղեկատվական արշավի վերսկսումը:

Միաժամանակ արժե թերեւս շեշտադրել միջազգային հանրությանը, որ Հայաստանի հանդեպ որեւէ աստիճանի սադրանք պետք է դառնա Բաքվի՝ ընդհուպ Կլիմայի գագաթնաժողովի անցկացումից զրկելու հիմք, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանն այդ հնարավորությունը ստացել է Երեւանի շնորհիվ՝ 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ պայմանավորվածության շրջանակում, որպես փոխադարձ վստահության բարձրացմանը միտված քայլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում