Monday, 22 07 2024
Էրդողանի և Ասադի հանդիպումը տեղի կունենա ՌԴ-ում. Daily Sabah
Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը
Ռանչպարում 18-ամյա աղջիկը վեճի ժամանակ դանակով հարվածել է 17-ամյա տղային
Բաքվի «համարձակ քայլը» Երևանի համար կարող է ծուղակ դառնալ
23:30
Հունգարիան և Սլովակիան խորհրդակցություններ են խնդրել Կիևի հետ՝ կապված ռուսական նավթի տարանցման դադարեցման հետ
23:15
Պակիստանում նոր մեղադրանքով երկարաձգել են նախկին վարչապետի կալանքը
Վթար՝ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին․ կան տուժածներ
«Դրիֆտ» և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. երիտասարդի մոտ դանակ և գրիչ-ատրճանակ է եղել
ՀՀ ՄԻՊ-ն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում անցկացրել է խմբային պարապմունքներ
ԲՐԻԿՍ-ը՝ Ալիեւի աշխարհաքաղաքական դերակատարությա՞ն, թե դինաստիական իշխանության ապահովությա՞ն հարթակ
Մինի-հանրաքվե է լինելու. եթե ՔՊ-ն մերժի 50 հազար մարդու առաջարկը, իր քարոզչության առանցքը պիտի փոխի
Ո՞ւր են թռչելու, Ֆիզուլի՞. Կապանից հնարավոր չէ թռիչք կատարել նույնիսկ ՌԴ ամենամոտիկ կետը
Սպանության փորձ՝ Երևանի Արամ Խաչատրյան փողոցում. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
21:40
Իրանն ու Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել
Գյումրիում 56-ամյա կնոջը սպանողը հարազատ եղբայրն է եղել
Անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ
Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Իսրայելական զինուժը գնդակոծել է դեպի Գազա ընթացող ՄԱԿ-ի ավտոշարասյունը
Ալիեւը որքա՞ն կվաճառի դժգոհությունը Եվրամիության վրա
20:53
Politico. Կալիֆորնիայի նահանգապետը կարող է դառնալ փոխնախագահ
Լրագրողների հետ քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները
20:40
Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին
ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները
20:20
Լիտվան աջակցություն է հայտնել Հայաստանի հետ ԵՄ կապերի ամրապնդմանը
20:10
Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան ներկայացրել են վեցերորդ սերնդի կործանիչի մոդելը
Լրատվական-վերլուծական երեկոյան թղարկում
Չարենցավանում անչափահասների միջև կռվում գործի են դրվել դանակներ, կան վիրավորներ, հայտնաբերվել է զենք
Արարատ լեռան վրա մոլորված լեռնագնացների դիերը հայտնաբերվել են
Այս նախաձեռնությամբ Հայաստանը իր քաղաքակրթական ինքնությունն է հաստատում․ Արման Բաբաջանյան
19:40
Ջորջ Սորոսի որդին աջակցել է Հարիսին

Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի

Եւ ահա այժմ հայտարարելով, որ Ղարաբաղում հայկական զինված կազմավորումները մինչեւ վերջին օրը ենթարկվել են Հայաստանի պաշտպանության նախարարությանը, իսկ նրանց տեխնիկան եւ սպառազինությունը գտնվել է այդ երկրի կանոնավոր բանակի հաշվեկշռում, Սամվել Շահրամանյանը՝ լուծարված սեպարատիստական ռեժիմի վերջին առաջնորդը հաստատեց, որ Ադրբեջանի սուվերեն տարածքի գրեթե երեսնամյա օկուպացիան իրականացրել են ոչ թե անջատողականների բանդխմբավորւմները, այլ՝ Հայաստանի Հանրապետությունը,- գրում է Բաքվի իշխանական կայքը:

Նման արձագանք սպասելի եւ, որքան էլ դժվար լինի խոստովանել, միանգամայն տրամաբանական է. Ալիեւը հրապարակայնացրել է Մինսկի խմբի լուծարման իր մեծագույն ցանկությունը, իսկ դա միջազգային միակ ինստիտուտն է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի իրավա-քաղաքական սուբյեկտությունը: Իսկ դա չէր լինի, եթե Հայաստանի իշխանությունը 1994թ. մայիսի առաջին օրերի բանակցություններում անհողդողդ վճռականությամբ չպնդեր, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք եւ իրավահավասար մասնակցության հրադադարի համաձայնագիր չի ստորագրի:

Ուղիղ 30 տարի անց Սամվել Շահրամանյանը չեղարկեց ոչ միայն ԼՂ քաղաքական պատմությունը, « այլեւ ըստ էության Իլհամ Ալիեւին ԵԱՀԿ Մինկսի խմբի լուծարման « հիմնավորում » պարգեւեց. « Որովհետեւ եթե « չի եղել Պաշտպանության բանակ, « ուրեմն քառասունչորսօրյա պատերազմի հայկական կողմը Հայաստանն է, » Եւ « քանի որ Հայաստանը « Լեռնային Ղարաբաղի պատկանելիության համար պատերազմում պարտվել է, ի՞նչ իմաստ ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանումը»:

Դեմք փրկելու համար Շահրամանյանն, իհարկե, ասել է, որ Արցախի « էջը փակված չէ »,: Բայց նրա ենթատեքստաշատ « բացահայտումը » համընկնում է չորս քաղաքական ուժերի՝ Եվրամիության անդամակցության հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու նախաձեռնությանը: Երեւանի նման որոշման դեպքում ԼՂ խնդիրն ակտուականալու է: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան: Ընդ որում, Ֆրանսիան նաեւ ՄԽ համանախագահ է, 2020 թ. պատերազմը դադարեցնելու բանակցությունների մի փուլ անցել է Փարիզում:

Հարավային Կովկասում Եվրամիության ազդեցության հարցում առկա են բազմաթիվ շահեր, որոնց սպասարկման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանումը Բաքվի հետ երկխոսության ռեսուրս է: Արցախի ադրբեջանական օկուպացիան, հարյուր հազար մարդու բռնատեղահանությունը լեգիտիմացված չէ: Ադրբեջանի հետ չափազանց բարդ եւ ծանր բանակցություններ վարող Երեւանը կաշկանդված է: Քաղաքական Ստեփանակերտը պետք է իր վրա վերցներ ԼՂ խնդրի ակտուալացման պատասխանատվությունը:

Մինչդեռ տեղի է ունենում տրամագծորեն հակառակը: Եւ Արցախի ներկայացուցչական բարձրագույն մարմինը, որ հաշվետու Սամվել Շահրամանյանի « բացահայտումներին » չի արձագանքում, իր կողմից ընտրված Ազգային ժողովն է, գոնե քաղաքական գնահատական չտվեց ԼՂՀ լուծարման մասին 2023 թ. սեպտեմբերի 28-ի նրա հրամանագրին։

Ինչի՞ հետ գործ ունենք: Շահրամանյան-Ազգային ժողով կոնսենսուսի՞: ԱԺ բոլոր խմբակցություննե՞րն են համաձայն, որ Պաշտպանության բանակը « Հայաստանի Զինված ուժերի տարածքային ստորաբաժանում » էր, միջազգային իրավունքի առումով՝ « մի երկրի տարածքում մեկ այլ երկրի էքսպեդիցիոն կորպուս, »: Այդ դեպքում իրենք էլ « օկուպանտ երկրի մարիոնետային ռեժիմի ներկայացուցիչներ են, »: ԼՂ քաղաքական պատմությունը դեռեւս անցյալ չէ: Այլապես ալիեւյան քարոզչամիջոցը Սամվել Շահրամանյանի « բացահայտումները » կանտեսեր: Այդ առթիվ ավելի անկեղծ է ադրբեջանցի վերլուծաբանը, երբ ասում է, որ դրանք « պետք կգան միջազգային դատարանում, »: Իրավիճակը սահմանագծային է, կամ Արցախի Ազգային ժողովը քաղաքական հստակ հիմնավորումներով չեղարկում է Շահրամանյանին եւ նրա հայտարարությունը, կամ ինքնալուծարվում է եւ ճանապարհ բացում, որպեսզզի բռնագաղթված արցախցիներն ընտրեն իրենց նոր ներկայացուցիչներին: Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում