Friday, 19 07 2024
ԱՄՆ-ն հասկանում է՝ բոլոր հնարավոր ու անհնար զիջումներն արդեն արել ենք. Միլլերը նկատի ուներ Բաքվին
09:20
Նավթի գները նվազել են- 18/07/24
09:10
Բայդենին հնարավոր կլինի համոզել, որ թողնի ընտրապայքարը
Ռուսական արգելքը տարածվում է մի քանի արտահանողների վրա. երկար չի տևի
08:50
Բայդենը չի կարող մնալ ընտրապայքարում․ CNN
Սպասվում են տեղումներ
«Կանաչապատում և շրջակա միջավայի պահպանություն» ՀՈԱԿ հրդեհը մեկուսացվել է
Անցած տասնամյակի ընթացքում Ադրբեջանն ավելի շատ է զինվել, քան Հայաստանը. Մակրոնն անդրադարձել է Երևանին ֆրանսիական զենքի մատակարարումներին
Հողմավար բազեները տեղափոխվել են Կենդանաբանական այգի
Մի չկայացած հանդիպման քրոնիկոն. Լոնդոնի մտահոգիչ անհամաձայնությունը
Պահանջել են բացել փակագծերը. Տեղեկություններ կան, որ շարժումը հնարավոր է թայմաութ է վերցնում. «Հրապարակ»
«Սարգիս Կարոլինա»-ի հիմնադիրը «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10մլն դրամի նվիրատվություն է կատարել. «Ժողովուրդ»
Արցախի ներկայացուցչությունում փակ հանդիպում է տեղի ունեցել. ինչ են քննարկել. «Հրապարակ»
«Բարդ ու կարևոր գերատեսչություն եք ղեկավարելու»․ Խաչատուրյանը՝ Պապոյանին
Երևանի կենտրոնում ռուսները ծեծել են իրար
Այրվում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը
Շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում
ՀՀ քաղաքացիները կկարողանա՞ն ուզած պահին մեկնել ԵՄ. ազատ ռեժիմի հնարավորությունները
Բաքվի կոնտր-առաջարկը. նախկին ձևաչափերը զրոյացնելու փո՞րձ
Ռուսաստանի տնտեսական շանտաժին պետք է գործնական պատասխան տալ
Ի՞նչ խնդիրներ է լուծելու ԱՄՆ բանակի ներկայացուցիչը Հայաստանի ՊՆ-ում
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է չեխ պաշտոնակցի հետ
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների հումանիտար խնդիրները
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են խաղաղության գործընթացը
Երևանում 11-ամյա տղան տանիքից ընկել է մեքենայի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն
Իսրայելի վարչապետն այցելել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք
ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
Բաքուն մաքրում է գեներալ Վոլկովի հանցավոր հետքերը
Բաքուն է ապակառուցողական. այնպիսի նախապայմաններ է դրել, որ տապալի խաղաղության պայմանագրի ստորագրումը

Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում

Շվեյցարիայում մեկնարկում է ուկրաինական ճգնաժամի թեմայով խաղաղության երկօրյա համաժողովը, որին ԱԽ քարտուղարի մակարդակով մասնակցում է նաեւ Հայաստանը: Հայաստանն իհարկե առաջին անգամ չէ, որ մասնակցում է ուկրաինական ճգնաժամի թեմայով խաղաղության համաժողովների: Երեւանը ներկա է եղել Կոպենհագենում տեղի ունեցած, Մալթայում տեղի ունեցած համաժողովներին:

Շվեյցարականը սակայն ստացել է բոլորովին այլ միջազգային անտուրաժ, համենայն դեպս տեղեկատվական մակարդակում: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ Շվեյցարիայում տեղի ունենալիք համաժողովին ընդառաջ ձեւավորվել է մտայնություն՝ այդ թվում կազմակերպիչների ջանքով, որ համաժողովը կարող է պատրաստել պատարեազմի դադարեցման բանաձեւ, որը փաստորեն կներկայացվի Ռուսաստանին: Շվեյցարիան հայտարարել է, որ ունի ակնկալիք, որ հաջորդիվ հնարավոր կլինի անցկացնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար երկուստեք ընդունելի համաժողով:

Հայտի է, որ Մոսկվան չի մասնակցելու եւ չի ընդունում շվեյցարական համաժողովը: Սակայն, բանը լոկ Մոսկվան չէ: Շվեյցարայի համաժողովին հրաժարվել է մասնակցել մի քանի այլ առանցքային երկիր, այդ թվում Չինաստան, Սաուդյան Արաբիա, Պակիստան, Բրազիլիա: Չինաստանը հայտարարում է, որ ընդունելի կլինի այն համաժողովը, որը երկուստեք կընդունեն թե Ուկրաինան, թե Ռուսաստանը: Շվեյցարական համաժողովից ատաջ Մոսկվան հայտարարել է պատերազմը կանգնեցնելու իր պայմանները: Դրրանք բարձրաձայնել է հենց Պուտինը, ասելով, որ պատերազմը անմիջապես կդադարեցնեն, եթե Ուկրաինայի զորքը դուրս գա Դոնբասի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեյի բոլոր շրջաններից:

Ինչպես հայտնի է, Ռուսաստանն օկուպացրել է դրանց մի մասը եւ այդ շրջանները իրենց այսպես ասած վարչական սահմաններով հռչակել ՌԴ տարածք: Պուտինը պահանջում է Ուկրաինայից դուրս գալ ամբողջապես, նաեւ հայտարարել ՆԱՏՕ անդամությունից հրաժարվելու մասին: Բնականաբար, այդ տարբերակը չի ընդունում Կիեւն ու չեն ընդունում արեւմտյան երկրները: Ի դեպ, հատկանշական է, որ Պուտինը իր առաջարկը հանրայնացրել է ոչ միայն շվեյցարական համաժողովից, այլ ավելի շուտ թերեւս Մեծ Յոթնյակի իտալական Վեհաժողովից առաջ: Մեծ հաշվով, Յոթնյակի հավաքը թերեւս առավել էական էր, քան համաժողովը, որ մեկնարկում է այսօր:

Ուկրաինական իրադարձությունների հետագա ծավալմանն առնչվող էական քննարկումները թերեւս եղել են հենց Յոթնյակի Վեհաժողովում: Շվեյցարիայում թերեւս կլինեն ավելի շուտ իլյուստրացիոն քննարկումներ, իսկ առանցքային հարցերին եվրաատլանտյան թեւը կվերադառնա թերեւս արդեն Վաշինգտոնում՝ հուլիսին կայանալիք ՆԱՏՕ գագաթնաժողովի ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում