Friday, 19 07 2024
ՀՈԱԿ-ի տարածքում այրվել են կուտակված ճյուղեր
10:30
Թրամփն ու Զելենսկին կարող են հեռախոսազրույց ունենալ
Նորամարգ-Հովտաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը
Տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր
Կրեմլը Լուկաշենկոյին կասկածու՞մ է
Հայրապետյանը և BostonGene-ի թիմը քննարկել են ընկերության հնարավոր ներդրումը կրթության ոլորտում
09:40
Air China ուղիղ չվերթներ կմեկնարկի դեպի Վրաստան
ԱՄՆ-ն հասկանում է՝ բոլոր հնարավոր ու անհնար զիջումներն արդեն արել ենք. Միլլերը նկատի ուներ Բաքվին
09:20
Նավթի գները նվազել են- 18/07/24
09:10
Բայդենին հնարավոր կլինի համոզել, որ թողնի ընտրապայքարը
Ռուսական արգելքը տարածվում է մի քանի արտահանողների վրա. երկար չի տևի
08:50
Բայդենը չի կարող մնալ ընտրապայքարում․ CNN
Սպասվում են տեղումներ
«Կանաչապատում և շրջակա միջավայի պահպանություն» ՀՈԱԿ հրդեհը մեկուսացվել է
Անցած տասնամյակի ընթացքում Ադրբեջանն ավելի շատ է զինվել, քան Հայաստանը. Մակրոնն անդրադարձել է Երևանին ֆրանսիական զենքի մատակարարումներին
Հողմավար բազեները տեղափոխվել են Կենդանաբանական այգի
Մի չկայացած հանդիպման քրոնիկոն. Լոնդոնի մտահոգիչ անհամաձայնությունը
Պահանջել են բացել փակագծերը. Տեղեկություններ կան, որ շարժումը հնարավոր է թայմաութ է վերցնում. «Հրապարակ»
«Սարգիս Կարոլինա»-ի հիմնադիրը «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10մլն դրամի նվիրատվություն է կատարել. «Ժողովուրդ»
Արցախի ներկայացուցչությունում փակ հանդիպում է տեղի ունեցել. ինչ են քննարկել. «Հրապարակ»
«Բարդ ու կարևոր գերատեսչություն եք ղեկավարելու»․ Խաչատուրյանը՝ Պապոյանին
Երևանի կենտրոնում ռուսները ծեծել են իրար
Այրվում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը
Շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում
ՀՀ քաղաքացիները կկարողանա՞ն ուզած պահին մեկնել ԵՄ. ազատ ռեժիմի հնարավորությունները
Բաքվի կոնտր-առաջարկը. նախկին ձևաչափերը զրոյացնելու փո՞րձ
Ռուսաստանի տնտեսական շանտաժին պետք է գործնական պատասխան տալ
Ի՞նչ խնդիրներ է լուծելու ԱՄՆ բանակի ներկայացուցիչը Հայաստանի ՊՆ-ում
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է չեխ պաշտոնակցի հետ
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների հումանիտար խնդիրները

Կարիբյան ճգնաժամի դեժավյու

Շվեյցարիայի առողջարանային Բյուրգենշտոկում բացվում է Ուկրաինայի Խաղաղության խորհրդաժողովը, որին կմասնակցեն Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Շոլցը, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետներ Մելոնին եւ Սունակը: Միացյալ Նահանգները ներկայացնում է փոխնախագահ Հարիսը: Հունգարիան եւ Թուրքիան կներկայացնեն արտաքին գործերի նախարարներ Սիրատոն եւ Ֆիդանը: Միավորված ազգերի կազմակերպությունը կմասնակցի որպես դիտորդ: Խորհրդաժողովին չեն մասնակցի Չինաստանը եւ Սաուդյան Արաբիան: Հնդկաստանը հաստատել է մասնակցությունը, բայց, ամենայն հավանականությամբ, կբավարարվի դեսպանորդի ներկայությամբ:Միջազգային մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Ռուսաստանի նախագահ Պուտինի հունիսի 14-ի վերջնագրային ելույթից հետո Չինաստանը դիվանագիտական խողովակներով դժգոհություն է հայտնել իր «լոյալության փոխարեն ստացած վերաբերմունքից»: Ծավալուն ելույթում Ռուսաստանի նախագահը Պեկինի կառուցողական դիրքորոշմանը չի անդրադարձել:

Պուինը չի անդրադարձել նաեւ պատերազմի նախնական փուլում Թուրքիայի ցուցաբերած միջնորդական ջանքերին:Թուրքական մամուլը դա բացատրում է հարաբերությունների «լուրջ լարվածությամբ»: Մայիսի 9-ին Ռուսաստանը ցուցադրել է Ուկրաինայում ռազմավար վերցված՝ թուրքական արտադրության սպառազինություն: Մոսկվան խիստ դժգոհ է Ուկրաինայում թուրքական ԱԹՍ-երի գործարան կառուցելու ծրագրից, որ իրականացնում է Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը:Ռուսաստանյան փորձագիտական շրջանակները համարում են, որ Ուկրաինայի Խաղաղության խորհրդաժողովը «գործնական նշանակություն չի ունենա»: Նրանք ավելի կարեւոր են համարում նախօրեին Մեծ յոթնակի գագաթաժողովի ամփոփիչ Հայտարարության՝ Իրանին հասցեագրված ուղերձը, որ Թեհրանին ուղղակի կոչ է անում դադարեցնել Ռուսաստանին «բալիստիկ հրթիռների եւ տեխնոլոգիաների մատակարարումը» եւ զգուշացնում, որ հակառակ դեպքում «պատժամիջոցները կխստացվեն»:Եթե Չինաստանի, Թուրքիայի եւ Իրանի վերաբերյալ մամուլի հրապարակումները սոսկ ենթադրություն չեն, ապա խիստ կասկածելի է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովում Ռուսաստանին կհաջողվի առաջ մղել այսպես կոչված «Եվրասիական անվտանգության խարտիայի» գաղափարը:

Չինաստանն իր բարձր հեղինակությունը եւ այլ երկրների նկատմամբ ազդեցությունը լրիվ ծավալով գործի է դրել, որպեսզի Ուկրաինայի Խաղաղության խորհրդաժողովը նվազ ներկայացուցչական լինի, բայց Ռուսաստանի նախագահից նույնիսկ դրվատական խոսքի չի արժանացել:Վլադիմիր Պուտինը Թուրքիայի հասցեին հրապարակային սպառնալիք է հնչեցրել, որ եթե արեւմտյան դոնորներից վարկեր եւ դրամաշնորհներ ստանա՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալ գնով, ապա «նրա տնտեսությունը ոչ թե կշահի, այլ կկորցնի,»: Ռուսաստանյան որոշ աղբյուրներ ակնարկում են, որ Էրդողանի անցյալ տարվա նախընտրական քարոզչությունը «ֆինանսավորվել է Ռուսաստանի տրամադրած արտոնյալ վարկերի հաշվին,»: Հասկացվում է, որ Էրդողանը չէր հաղթի, եթե չունենար Պուտինի աջակցությունը, բայց նա վարձահատույց լինելու փոխարեն «անակնկալներ է մատուցում,»:Իրանի պարագանում սոցիալական բեւեռվածությունը մեծ առաջարկ է հաստատում կրիտիկական կարիքի առաջարկի համար: Իրանի դաշտում պետք է թոթափել պատժամիջոցների բեռը, ներդրումներ ներգրավել էներգակիրների ազատ տարանվում, եւ պայքարել աՄՆ-ի հետ միջուկային ծրագրի հարցումների համար հարցումը փոխընդունելի կարգավորման: Նման համակարգերի սահմանները կարելի է իրավիճական տարածքում նաև կատարել Վլադիմիր Պուտինի նոր անվտանգության կառավարում: Այսպես, նա կունենա հարթավոր համակարգի տնօրենի պաշտոնը, որպեսզի զգուշացնի ազգային անվտանգությունը:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին ընդառաջ Աստանա պետական այց է կատարել Կորեայի նախագահը, ինչին հաջորդել է Ղազախստանի առաջնորդի կոշտ հայտարարությունը, որ «անթույլատրելի է օգտագործել Ղազախստանի ռուսական համայնք բնորոշումը»: Տոկաեւի բնորոշմամբ՝ Ղազախստանի ռուսները «ղազախստանյան ժողովրդի մի մասն են»: Ակնարկը չափազանց անթաքույց է. Ռուսաստանը չպետք է Ղազախստանում «ԴԺՀ» եւ «ԼԺՀ» ստեղծելու հույս փայփայի:Շվեյցարիայի Բյուրգենշտոկում, գուցե, Ուկրաինայի համար «համադարման» չի գտնվի: Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանին չի հաջողվի հակարժեք միջազգային հարթակ ստեղծել: Չոր արդյունքում մնում է Պուտինի վերջնագիրը, որի դեմ ՆԱՏՕ-ն արդեն իսկ պատասխան ունի. Ֆինլանդիայում ստեղծվում է Հյուսիսային Եվրոպայում եւ Մերձբալթիկայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի կենտրոնակայան: Ռուսաստանի ռազմանավերը մտել են Հավանայի նավահանգիստ: Կարիբյան ճգնաժամի դեժավյու՞ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում