Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը խոստովանել է, որ վստահ չէր, թե կկարողանա հաղթանակ տանել սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ US Open-ի եզրափակիչում: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 7:6 (12:10), 7:5, 2:6, 3:6, 6:2 հաշվով:
«Իհարկե, հանդիպումից առաջ ես կասկածում էի իմ հաղթանակին: Շատ էի մտածում այդ խաղի մասին, և համոզված էի, որ այն բարդ է լինելու: Ուրախ եմ, որ վերջապես կարողացա հաղթանակ տանել «Մեծ Սաղավարտ»-ի մրցաշարում: Հուսով եմ` սա իմ վերջին հաղթանակը չէ»,- Մարեյին մեջբերում է ամերիկյան մամուլը:





































