Մյունխենի «Բավարիա»-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Հունգարիայի ընտրանու հետ խաղից առաջ՝ մարզման ժամանակ, վնասվածք է ստացել:
Վնասվածքի լրջության վերաբերյալ ոչինչ չի հաղորդվում: «Նարնջագույններ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը Ռոբենին փոխարինել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ջերմեյն Լենսով:








































