Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պինևն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ իր ընտրանուց ավելի կազմակերպված խաղ է ակնկալում, քանի որ Հայաստանի հավաքականն ուժեղ հակառակորդ է.
«Իտալիայի հավաքականի հետ խաղում պետք է հաղթանակ տանեինք, քանի որ արժանի էինք դրան: Սակայն դա ընդամենը մեկ հաջող հանդիպում էր: Մենք դեռ ոչնչի չենք հասել:
Հայաստանի հավաքականի հետ խաղում պետք է ավելի կազմակերպված գործենք, քանի որ գործ ունենք ուժեղ հակառակորդի հետ: Ցանկանում եմ հաղթել բոլոր հանդիպումներում և հուսով եմ, որ այդպես էլ կլինի»,- հայտարարել է մարզիչը: