Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի օլիմպիադային:
8-րդ տուրում Հայաստանի հավաքականն իր ուժերը չափեց Ուզբեկստանի ընտրանու հետ ու 3:1 հաշվով հաղթանակ տարավ:
8-րդ տուրից հետո մեր հավաքականը վաստակել է 13 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 3-րդ տեղը: 13-ական միավոր ունեն ևս 4 հավաքականներ: Միանձնյա առաջատարը Ռուսաստանի հավաքականն է՝ 15 միավորով, իսկ Չինաստանի ընտրանին 2-րդն է և մեր թիմին գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով:







































