Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ իրենք՝ Կլիչկո եղբայրները, պատրաստվում են նոր գիրք հրատարակել իրենց անցկացրած կյանքի վերաբերյալ:
«Ես և եղբայրս ցանկանում ենք մեր կյանքին վերաբերող մի գիրք հրատարակել: Նշեմ, որ թողարկվելու է 2000 օրինակ՝ հատուկ պատվերով:
Գրքերը կլինեն շատ մեծ չափսերի, ավելի մեծ, քան որևէ այլ գիրք: Մենք արդեն դիմել ենք Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար»,- ասել է Վիտալի Կլիչկոն: