Մախաչկալայի «Անժի»-ի տնօրեն Ռոբերտո Կառլոսն իր տեսակետն է հայտնել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Ռիկարդո Կակայի՝ թիմից հնարավոր հեռանալու մասին:
Հիշեցնենք, որ Կական այս պահին Մոուրինյոյի վստահությունը չի վայելում. ֆուտբոլիստը ոչ միայն չի խաղում մեկնարկային կազմում, այլև չի էլ հայտավորվում թիմի խաղերին:
«Կարևոր է, որ Կական շարունակի նույն ոգով: Ամենակարևորն այն է, որ ֆուտբոլիստը, եթե անգամ լքի թիմը, ապա ունենա լավ հիշողություններ: Հիմա նրան քննադատում են բոլորը՝ նրանք, ովքեր չեն ծուլանում դա անել: Իմ կարծիքով՝ Կական հանգիստ կարող է հեռանալ «Ռեալ»-ից գլուխը բարձր պահած»,- ասել է Կառլոսը:








































