Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են 40-րդ օլիմպիադային, որն ընթանում է Ստամբուլում:
5-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականն իր ուժերն է չափում Անգլիայի ընտրանու հետ: 2-րդ խաղատախտակի վրա իր պարտիան հաղթանակով ավարտեց Լիլիթ Մկրտչյանը, իսկ մեր ընտրանին տոնեց իր երրորդ հաղթանակն ընթացիկ Օլիմպիադայում:
Անգլիա – Հայաստան խաղում հաշիվը 0.5:2.5 է: Շարունակվում է Աննա Հայրապետյան – Քանհալ Բաթիա պարտիան: