Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են 40-րդ օլիմպիադային, որն ընթանում է Ստամբուլում:
5-րդ տուրում տղամարդկանց հավաքականը մրցելու է Ուկրաինայի ընտրանու հետ, որը նույնպես 4-րդ տուրից հետո նույնքան հաղթանակ ունի:
Առաջին խաղատախտակի վրա մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց Վասիլի Իվանչուկին` այս մրցավեճում մեր ընտրանուն բերելով առաջին միավորը: Պարտիան ավարտվեց 42-րդ քայլում:
Հայաստան – Ուկրաինա` 1:0: