Անգլիական «Սթոք Սիթի»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ թիմի կազմը համալրել են «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Չարլի Ադամը, «Բլեքբերն»-ի կիսապաշտպան Սթիվեն Նզոնզին ու «Գլազգո Ռեյնջերս»-ի ֆուտբոլիստ Մորիս Էդուն:
Ադամի տրանսֆերի արժեքը կազմել է 4 միլիոն ֆունտ, Նզոնզիինը՝ 3,5 մլն ֆունտ՝ մինչև 5 միլիոն բարձրանալու պայմանով: Ինչ վերաբերում է երրորդ ձեռքբերմանը, ապա ֆուտբոլիստը թիմի կազմում հանդես կգա վարձակալական հիմունքներով: Կողմերը կնքել են եռամյա համաձայնագիր:








































