Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ իր թիմը չի պատրաստվում վաճառել Թեո Ուոլքոթի տրանսֆերային իրավունքները, քանի որ ֆուտբոլիստն ակումբի հետ ունի մինչև 2013 թվականը գործող պայմանագիր: Խաղացողի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Լիվերպուլ»-ը, իսկ «Արսենալ»-ն իր հերթին ցանկանում է երկարաձգել գործող պայմանագիրը:
«Մենք ցանկանում ենք երկարաձգել պայմանագիրը Ուոլքոթի հետ ու պահել նրան թիմում, սակայն, ինչպես գիտեք, մեր ցանկությունն այդքան էլ էական չէ, եթե չկա ֆուտբոլիստինը: Մենք պետք է համաձայնության գանք: Մյուս կողմից` մենք ունենք նաև ուրիշ ֆուտբոլիստներ, սակայն Թեոն մեզ համար մեծ նշանակություն ունի»,- ասել է Վենգերը:
Հավելենք, որ ֆուտբոլիստի ու ակումբի միջև պայմանագրի երկարաձգման միակ խոչընդոտը գումարն է. Ուոլքոթը ցանկանում է շաբաթական ստանալ 100,000 ֆունտ, իսկ «Արսենալ»-ը պատրաստ է հատկացնել միայն 75,000:








































