Արթուր Աբրահամի առաջիկա մրցակից, WBA վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, 26-ամյա Անդրե Ուորդը համոզված է, որ Super Six մրցաշարի կիսաեզրափակչում իր հայազգի մրցակցին չի կարելի թերագնահատել, չնայած 31-ամյա Աբրահամի կրած երկու պարտություններին:
«Ես համաձայն չեմ, որ Աբրահամն այլևս ի վիճակի չէ լավ մարտ անցկացնել: Նրա հարվածն առաջվա պես կտրուկ է և հուժկու: Կարծում եմ, որ Աբրահամն այդ մրցամարտին կգա լավագույն մարզավիճակում և ինձ կդիմակայի ողջ ուժով: Խանդավառությամբ սպասում եմ այդ օրվան»,- Ուորդի խոսքերն է մեջբերում Fighthype.com-ը: