Երեկ՝ օգոստոսի 27-ին, տեղի ունեցավ Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Ատլետիկո Մադրիդ»-«Աթլետիկ Բիլբաո» մրցավեճը: Ինչպես արդեն կարծրատիպ է դարձել, Բիլբաոյի «Աթլետիկ»-ը մրցակցի դաշտում շատ վատ է հանդես գալիս: Այս անգամ թիմը պարտություն կրեց մադրիդյան «Ատլետիկո»-ից, այն էլ՝ 4:0 հաշվով: Հատկանշական է, որ մադրիդյան թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոն այս խաղում գրանցեց հեթ-տրիկ:
Գոլերը՝ 20ˊ Ֆալկաո, 43ˊ Ֆալկաո, 58ˊ Ֆալկաո (11մ), 84ˊ Տիագո:
ATLETICO 4-0 ATHLETIC Full Highlights /28.08.2012 by vik2003





































