Վենեսուելցի կիսապաշտպան Խուան Արանգոն, ով հանդես է գալիս «Բորուսիա Մ»-ի կազմում, կարծում է, որ ստանդարտ դիրքերն ավելի լավ է իրացնում, քան Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:
«Չեմ կարող ասել, թե Ռոնալդուն ավելի լավ է իրացնում տուգանայինները, քան ես: Նախորդ մրցաշրջանում նա 2 գոլ է խփել ստանդարտ դիրքից, ես` 3: Ընթացիկ մրցաշրջանում կփորձեմ ավելի շատ գոլեր հեղինակել. դա իմ նպատակն է:
Մարզումներից հետո ինձ հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել ստանդարտ դիրքերի իրացման վրա: Ես գիտեմ, թե ինչպես անել դա»,- ասել է Արանգոն Bild-ի հետ հարցազրույցում:








































