Ուեյն Ռունիի վնասվածքը կարող է ավելի լուրջ լինել, քան ի սկզբանե ենթադրվում էր: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողը վնասվածք էր ստացել «Ֆուլհեմ»-ի հետ խաղի ժամանակ:
Վիրահատությունից հետո Ռունիի ապաքինման ժամկետները երկարացվել են: Քանի որ ազդրի վնասվածքը չափազանց խորն է եղել, մեծ է նաև ինֆեկցիայի հնարավորությունը: Խնդիր է առաջացնում նաև այն, որ վնասվածքը մշտապես շարժումների ենթարկվող տեղում է, ինչը խանգարում է վերքի սպիացմանը:
Բժիշկները ենթադրում էին, որ Ուեյնը չի կարող հանդես գալ շուրջ 1 ամիս, սակայն ներկայումս պարզ է դարձել, որ ֆուտբոլիստին 2 և ավելի ամիս է հարկավոր լիովին ապաքինվելու համար:






































