Մեկնարկեց 5-րդ ռաունդը: Շիգլիցն աստիճանաբար դանդաղում է և չի կարողանում դիրքային պայքար մղել: Ռաունդի վերջնամասում սկսեցին անցնել Արթուրի` այդքան սպասված հարվածաշարերը: Աբրահամը մեծ առավելություն ունի իր մրցակցի նկատմամբ: Շտիգլիցն առայժմ լռում է:
6-րդ ռաունդ. Արթուրը կրկին վստահ պաշտպանվում է մեկնարկային հատվածում, իսկ ռաունդի միջնամասից սկսած անցնում է հարձակման: Շտիգլիցը կրկին ուժգին հարվածներ է ընդունում միջին տարածությունից: Արթուրն աշխատում է հիմնականում աջ ձեռքով:
Մենամարտը հատեց հասարակածը: Աբրահամը մեծ առավելություն ունի: