«Ատլետիկ»-ի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն պահանջել է իր ակումբի ղեկավարությունից իր տրանսֆերը վաճառել «Յուվենթուս»-ին: Այդ մասին տեղեկացնում է Football Italia-ն:
Լյորենտեն հայտարարել է, որ եթե իր իրավունքները մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակումը չվաճառեն «Յուվենթուս»-ին, ապա ինքը չի երկարաձգի ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը:
Նշենք, որ «Յուվենթուս»-ը Լյորենտեի տրանսֆերի դիմաց առաջարկում է 21 մլն եվրո, և խաղացողն ակումբի հետ արդեն իսկ համաձայնեցրել է իր անձնական պայմանագրի պայմանները:







































