Իսպանական El Mundo Deportivo պարբերականը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ն չի պատրաստվում ձեռքից բաց թողնել Դոս Սանտոսի տրանսֆերային իրավունքները:
Ըստ աղբյուրի՝ մեքսիկացի խաղացողը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնա»-ում:
Նշենք, որ 22-ամյա կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանի մեծ մասն անցկացրել է «Բարսելոնա Բ»-ում: