Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 96 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար մղվող պայքարում առաջին մրցափուլում կարողացավ գլորում իրականացնել, իսկ երկրորդում` կարողացավ դուրս մղել մրցակցին աշխատանքային գոտուց և հաղթանակ տանել գոտեմարտում: Այսպիսով` մեր մարզիկը դարձավ բրոնզե մեդալակիր:
Ալեքսանյանը նվաճեց Հայաստանի օլիմպիական հավաքականի 3-րդ մեդալը: Հիշեցնենք, որ ավելի վաղ արծաթե մեդալակիր էր դարձել Արսեն Ջուլֆալակյանը, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը արժանացել էր բրոնզե մեդալի:





































