Ferrari-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն կարող է գերազանցել Միխայել Շումախերի գրանցած ռեկորդը: Նշենք, որ գերմանացին ռեկորդ էր սահամանել 24 անընդմեջ ավտոարշավներում վաստակած միավորների քանակով:
Երբ Շումախերը նման արդյունք արձանագրեց, այն անգերացանցելի էր թվում: Սակայն, ինչպես գիտենք, սպորտում հավերժ ոչինչ չկա: Եթե Ֆերնանդոն Բելգիայի գրան պրիի ժամանակ եզրագիծը հատի միավորային գոտում, ապա կկարողանա հավասարվել աշխարհի յոթակի չեմպիոնին: Հաղթարշավը Իտալիայում շարունակելու դեպքում, Ալոնսոն կգերազանցի Շումախերին: