30-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաջող մեկնարկեց և հաղթանակ տարավ իր առաջին գոտեմարտում։
Մեր 20-ամյա մարզիկի հաջորդ հակառակորդը իրանցի Հասեմ Հոլամրեզա Ռեզային է։ Ալեքսանյանն իր 26-ամյա հակառակորդի հետ կպայքարի քառորդ եզրափակիչի շրջանակներում։







































