Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում ֆուտբոլի Ամերիկայի Միացյալ Նահանգների կանանց հավաքականը դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում ամերիկուհիները դժվար հաղթանակ են տարել Կանադայի կանանց հավաքականի հանդեպ՝ 4-3:
Եզրափակչում են Ամերկայի ու Ճապոնիայի ընտրանիները, իսկ բրոնզե մեդալի համար կպայքարեն Ֆրանսիայի ու Կանադայի հավաքականները: Եզրափակիչ խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին՝ ժամը 22:45-ին, իսկ Ֆրանսիա – Կանադա դիմակայությունը՝ 16:00-ին:
Նշենք նաև, որ այս պահի դրությամբ Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում Չինաստանն ունի 31, ԱՄՆ-ն՝ 28, Մեծ Բրիտանիան՝ 18 ոսկե մեդալ: Հայաստանի թիմը 50-րդ հորիզոնականում է:








































