Այսօր Լոնդոնում մրցասպարեզ դուրս կգա հայաստանցի միայն մեկ մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Յուրի Պատրիկեևը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ արդյունքով` մեդալների ընդհանուր հաշվարկային աղյուսակում Հայաստանը հայտնվել է 43-րդ տեղում:
30 ոսկե մեդալով աղյուսակը գլխավորում է Չինաստանի օլիմպիական թիմը, ապա Միացյալ Նահանգների մարզիկներն են` 28 ոսկե մեդալով, իսկ երրորդ հորիզոնականում Օլիմպիադան հյուրընկալող Մեծ Բրիտանիայի թիմն է, որի հաշվեկշռում 16 ոսկե մեդալ է:
Վրաստանը մեկ ոսկե մեդալով 35-րդ տեղում է, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ նվաճած Ադրբեջանը աղյուսակում 41-րդն է։