Իտալական «Ինտեր»-ը շահագրգռված է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոցեի ու Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Թոմաս Մյուլերի ծառայություններով: Այս ֆուտբոլիստները համարվում են այլընտրանքային տարբերակ, եթե իտալական թիմին չհաջողվի համաձայնության գալ Լուկաս Մոուրիայի հետ:
Նշենք, որ «Ինտեր»-ի հետ մեկտեղ Մոուրիայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:










































