Բախումները Բահրեյնում կարող են շատ թանկ նստել այդ երկրի վրա, իսկ «Ֆորմուլա-1» դասի մրցումների կազմակերպիչների համար լրացուցիչ խնդիրներ ստեղծել: Մրցման ժամկետ է սահմանված մարտի 11-13-ը: Ըստ Times-ի հաղորդման` «Ֆորմուլա-1»-ի ղեկավարությունն այժմ քննարկում է մրցավազքի տեղափոխման հարցը: Իրավիճակը բարդանում է, քանի որ Բահրեյնի փուլն առաջինն է, իսկ մինչև մրցումները շատ կարճ ժամանակ է մնացել:
Բացի այդ, հօգուտ մրցավազքի տեղափոխման է նաև այն փաստը, որ ընդդիմությունը խոստացել է «Ֆորմուլա-1»-ի մրցումների օրը կազմակերպել հակաիշխանական ցույցեր: «Մենք ամեն օր հետևում ենք երկրում ծավալվող իրադրությանը և մոտ ժամանակներս մրցող թիմերին տեղյակ կպահենք հետագա ծրագրերի վերաբերյալ»,- այս մասին Times-ին ասել է մրցումների ղեկավար Բեռնի Էքլսթոունը: